«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները հավաքչական աշխատանքներ են կատարել Շիրակի մարզի 20-ից ավելի համայնքներում, որտեղ բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի սերունդների ներկայացուցիչները: Նրանք կրում են արևմտահայության երաժշտական բացառիկ նմուշներ:
Մայիսի 12-ին Գերմանիայի Ռայնլանդ Փֆալց դաշնային հողի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը դատապարտող համատեղ բանաձև է ներկայացրել։
Լոս Անջելեսի ՈՒոլտ Դիսնեյ համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման «Հիշատակման համերգով» ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի Ջութակի կոնցերտը՝ Անուշ Նիկողոսյանի մեկնաբանությամբ:
1992-ը սովորական տարի էր՝ տարիների ընթացքի մեջ: Երբ մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին և 1200, թիկունքներին սպիտակ խաչեր կրող, զինվորներ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանեցին հայոց եռագույնը, տարին դարձավ հաղթական:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
Անհուն բերկրանք է համակում քեզ, երբ հին ճակատայիններին ես հանդիպում, Վլադիկ Խաչատրյանի նման մարդկանց, ովքեր երկիր են պահել, պաշտպանել ու այսօր էլ մնացել հայրենիքին հավատարիմ նույն զինվորը։
«Ջերմուկ» առողջարանում մեր առաջին հանդիպումից իսկ ակունքված ջերմ բարեկամությունից տարիներ են անցել, բայց ես սիրով եմ պահում «Սովետսկի պատրիոտ» թերթի «պատերազմական» այն համարում տպագրված հոդվածը, որ ինձ հանձնեց ծանոթության առաջին օրը։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...